Կայքի կանոնադրություն.

Ընդհանուր դրույթներ .

Real-fans.do.am-ը հայալեզու ինտերնետ կայք է նվիրված «Ռեալ Մադրիդ» իսպանական ֆուտբոլային ակումբին: Այն հանդիսանում է 2006-ին Երևանում հիմնված «Ռեալի» երկրպագուների ֆան-ակումբի պաշտոնական ռեսուրսը: 

Real-Fans.Do.Am-ը շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակներն են. 
- Միավորել «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուներին 
- «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուների համար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստեղծելը, 
- «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուների համար հաղորդակցվելու` քննարկումների մասնակցելու և սեփական կարծիքն արտահայտվելու համար հնարավորություն ստեղծելը, 
- ֆուտբոլի սիրողական թիմ կազմելը և այլ թիմերի հետ խաղերի և մրցաշարերի մասնակցելը, 
- այլ երկրների և քաղաքների «Ռեալի» երկրպագուների խմբերի հետ կապեր և բարեկամական հարաբերութ յուններ հաստատելը, 

Real-Fans.Do.Am-ին կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբով՝ անկախ այլ ակումբների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից: 

Real-Fans.do.am-ը պրոպագանդում է միայն «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, սակայն ողջունում է Հայաստանում գործող բոլոր այլ կառուցողական ֆան-շարժումների գործունեությունը (արտասահմանյան և հայկական ֆուտբոլի հետ կապված) և պատրաստ է համագործակցության: 

1. Մասնակիցների իրավունքները 

1.1. Մասնակցել քննարկումներին և կայքի գործունեությանը` 

• Կատարել գրառումներ 
• Ստեղծել թեմաներ 
• Մասնակցել հարցումներին 
• Կայքին տրամադրել հոդվածներ, թարգմանված նյութեր 

1.2. Պահանջել մյուս մասնակիցներից սույն կանոնադրության դրույթների պահպանումը: 

1.3. Բողոքարկել ղեկավարության գործողությունները սահմանված համապատասխան թեմայում: 

1.4. Կատարել սույն կանոնադրությանև չհակասող ցանկացած գործողություն: 

2. Մասնակիցների պարտականությունները 

2.1. Գրանցվելով կայքում մասնակիցը պարտավոր է ծանոթանալ սույն կանոնադրությանը և պահպանել դրա դրույթները: 

2.2. Գրացնման ժամանակ կատարել պարտադիր հրահանգները և նշել իրական տվյալներ: Մուտքագրված ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորվում է ղեկավարության կողմից: 

2.3. Հարգալից վերաբերվել քննարկման բոլոր մասնակիցների նկատմամբ: 

2.4. Թեմա ստեղծել դրա բովանդակությանը համապատասխան բաժնում, ինչպես նաև համոզվել, որ նման թեմա արդեն գոյություն չունի` օգտվելով որոնման համակարգից: 

2.5. Թեմաների շրջանակներում չշեղվել քննարկման առարկայից, ինչը կորակվի որպես ֆլուդ` առաջացնելով համապատասխան հետևանքներ: 

2.6. Որոշակի աղբյուրներից մեջբերում անելիս պարտադիր տեղադրել համապատասխան հղումը: 

2.7. Հայերեն լեզվով գրառումները կատարել բացառապես հայատառ: 
Համապատասխանաբար ռուսերեն և անգլերեն լեզվով գրառումները կատարել ռուսերեն և անգլերեն տառերով: 

2.8. Ենթարկվել ղեկավարության հրահանգներին: Դրանց հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում:

3. Հակականոնադրական արարքներ

3.1. Կանոնադրության դրույթները, ղեկավարության հրահանգները չկատարելը: 

3.2. Մասնակիցների դեմ ուղղված վիրավորական կամ ծաղրական գրառումներ: 

3.3. Ռեալ Մադրիդ ակումբի ղեկավարության, մարզչական անձնակազմի կամ խաղացողների նկատմամբ ակնհայտ վիրավորական գրառումներ կատարել: 

3.4. Ընտրել ակնհայտ վիրավորական, ցենզուրայից դուրս, գովազդային բնույթի, ինչպես նաև ակումբի անվանումը և խաղացողների անունները կրկնօրինակող ծածկանուններ: 

3.5. Կրկնակի գրանցում. ամեն անձ իրավունք ունի ներկայանալ մեկ ծածկանվամբ: 

3.6. Հայհոյանքներ և վիրավորանքներ պարունակող գրառումներ, թեմաներ, ստորագրություններ:

3.7. Գովազդային բնույթի գրառումներ, թեմաներ, ստորագրություններ: 

3.8. Միայն մեծատառերով բառեր պարունակող գրառումները, ստորագրություններ, թեմայի անվանումներ: 

3.9. Դժվար ընթեռնելի գրառումներ` կապված գրառման ձևավորման հետ: 

3.10. Այլ արարքներ, որոնք ղեկավարության կողմից կորակվեն որպես հակականոնադրական: 

4. Ղեկավարության իրավունքները 

4.1. Ղեկավարության անդամները իրավունք ունեն կատարել զգուշացումներ և կիրառել պատժամիջոցներ հակականոնադրական արարքներ թույլ տված մասնակիցների նկատմամբ: 

4.2. Հեռացնել, արգելափակել կանոնադրությունը կոպտորեն խախտող մասնակիցներին: 

4.3. Փոփոխել մասնակիցների անձնական տվյալները` դրանց` կանոնադրությանը հակասելու դեպքում:  

4.4. Փոփոխել, ջնջել, տեղափոխել կանոնադրությանը չհամապատսխանող գրառումները, թեմաները, հարցումները: 

4.5. Կատարել տեխնիկական հնարավորությունների սահմաններում այլ պատժամիջոցներ և սահմանափակումներ:


4.6. Կատարել այլ գործողություններ, որոնք ուղղված են սույն կանոնադրության դրույթների ապահովմանը:

4.7. Ղեկավարությունը իրավունք ունի ցանկացած արարք, որը ուղղակիորեն չի նշված սույն կանոնադրության մեջ որակել հակականոնադրոկան` կանոնադրության ընդհանուր նպատակներին և դրույթներին չհամապատասխանելու ուժով: Նման որակումները կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում:

4.8. Ղեկավարության անդամները սույն կանոնադրությամբ սահմանված գնահատողական հասկացություները գնահատում են սեփական համոզմունքով: Նրանց գնահատականները և մեկնաբանությունները կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում: 

5. Ղեկավարության պարտականությունները 

5.1. Ղեկավարությունը պարտավոր է պահպանել սույն կանոնադրության դրույթները և գործել դրանց շրջանակներում: 

5.2. Պարզաբանել որոշումները և պատասխանել բողոքներին համապատասխան թեմայում կամ նամակների միջոցով: 

5.3. Առաջնորդվել մասնակիցների իրավահավասարության սկզբունքով, զերծ մնալ խտրականության ցանկացած դրսևորումներից:

Ֆան-ակումբի կանոնադրությունը գտնվում է քննարկման փուլում:

Նախորդ խաղը

Լա լիգա, 38-րդ տուր, 01.06.2013, 19:00
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ

4 : 2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 

Օսասունա

Հաջորդ խաղը

Ընկերական հանդիպում, 27.07.2013

 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 

ՊՍԺ

Մինի չատ



Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Լա Լիգա

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

115 : 40

100

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

103 : 42

85

3

Ատլետիկո

38

65 : 31

76

4

Ռեալ Սոսյեդադ

38

70 : 49

66

5

Վալենսիա

38

67 : 54

65

6

Մալագա

38

53 : 50

57

7

Բետիս

38

57 : 56

56

8

Ռայո Վալեկանո

38

50 : 66

53

9

Սևիլիա

38

58 : 54

50

10

Խետաֆե

38

43 : 57

47

11

Լևանտե

38

40 : 57

46

12

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 63

45

13

Էսպանյոլ

38

43 : 52

44

14

Վալյադոլիդ

38

49 : 58

43

15

Գրանադա

38

37 : 54

42

16

Օսասունա

38

33 : 50

39

17

Սելտա

38

37 : 52

37

18

Մալյորկա

38

43 : 72

36

19

Դեպորտիվո

38

47 : 70

35

20

Սարագոսա

38

37 : 62

34


Ռմբարկուներ

Լա Լիգա
Կրիշտիանո Ռոնալդու
Գոլեր:27 Խաղ:27
Գոնսալո Հիգուաին
Գոլեր:11 Խաղ:19
Կարիմ Բենզեմա
Գոլեր:8 Խաղ:22
Անխել Դի Մարիա
Գոլեր:4 Խաղ:22
Մեսուտ Օզիլ
Գոլեր:4 Խաղ:25

Մենք Facebook-ում

 
 
Войти на сайт

For-Webber.Ru - все для начинающего Веб Мастера

For-Webber.Ru - все для начинающего Веб Мастера