Ռեալ Մադրիդ

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 31 հաղթանակ, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։
Ակումբն իր խաղերն անց է կացնում Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու ստադիոնում։ 2000 թ. դեկտեմբերի 23-ին, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։
Ռեալը տարեկան եկամուտով աշխարհի ամենահարուստ ակումբն է (€ 351 միլիոն), իսկ «Ֆորբսի» տվյալներով՝ երկրորդ ամենաթանկ ակումբը. 2008 թվականին այն €950 միլիոն արժեր։Պատմություն

1896 թվականին ստեղծվեց Ֆուտբոլ Սքայ ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902 թվականի Մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ:
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905 - 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:
[խմբագրել]1950-ից 1980-ական թվականներ
Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որն կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առայնություններ: ԵՎ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954-55թթ մրցաշրջանում:
Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում: Եվրոպական հաջողություններին զուգընթաց, ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում: Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Առաջին անգամ, որը դա նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային եղավ 1970թ-ը:Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները` Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959 ), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն: 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին: Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում:1980-1990-ական թվականներ

Հաջորդ վերելքին ակումբի երկրպագունեչին պահանջվեց սպասել 20 տարի, երբ թիմ եկան Էմիլիո Բուտրագենո գլխավորությամբ` Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան: Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986թթ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կառլոսին, Սեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին: Այս խաղացոցները Ռաուլի, Հիերոյի, Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզիչը գերմանացի Յուպ Հայկեսի գլխավորությամբ 1997/98թթ. մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում և Հայնկեսը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը: Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար:

Մեր ժամանակներ

Հիդինգի հեռանալուց հետո, թիմը սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրեցին ակումբից այդ տարվա նոյեմբերին: Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում: Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հոջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակուբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»: Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնից, ռեկորդային 71 մլն եվրոյով: Մեկ տարի անց ակում եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով` 75 մլն եվրոյով: Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004թ-ին` Օուենը: Այդպիսով 2004/05թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին` Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան(1998), Լուիշ Ֆիգո(2000), Մայքլ Օուեն(2001թ): «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»: Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում:
Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը: Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից: Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քաչոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց: Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն: 2009-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ: Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում և մեկ անգամ հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթում:
2009-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակուբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում: Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստղծումը: Առաջին քայլը, որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ: Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 մլն եվրոյով: Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով: Դա առաջին աստղային ձեռք բերումը եղավ: Հետո եղավ 2008 թվականի Աշխարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշիանու Ռոնալդուի տեղափոխությունը Արքայական ակումբ, ում համար Պերեսը վճարեց «Յունայթեդին» 80 մլն ֆունտ ստերլինգ: Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 մլն եվրո), Արբելոայի և Ալոնսոյի (երկուսն էլ «Լիվորպուլից», համապատասխանաբար 4 և 30 մլն եվրո), Բենզեմայի (Լիոնից 35 մլն եվրո) որանսֆերները: Չնայած այդ ձեռքբերումների ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել: 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` առաջ թողնելով «Բարսելոնին», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»: Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը: Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ` պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 մլն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոն, իսպանացիներ` Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ` Մեսուտ Օզիլը և Սամի Խեդրան, արգենտինացի Անխել Դի Մարիան: Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալոսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»: 2012-2013 խախաշրջանում թիմին են միացել Մայկլ Էսսիենն ու Լուկա Մոդրիչը: Լուկա Մոդրիչը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից, տրանսֆրի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, իսկ Մայկլ Էսսիենը վարձավճարով տեղափոխվել է Լոնդոնի Չելսիից:

Նախորդ խաղը

Լա լիգա, 38-րդ տուր, 01.06.2013, 19:00
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ

4 : 2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 

Օսասունա

Հաջորդ խաղը

Ընկերական հանդիպում, 27.07.2013

 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 

ՊՍԺ

Մինի չատ



Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Լա Լիգա

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

115 : 40

100

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

103 : 42

85

3

Ատլետիկո

38

65 : 31

76

4

Ռեալ Սոսյեդադ

38

70 : 49

66

5

Վալենսիա

38

67 : 54

65

6

Մալագա

38

53 : 50

57

7

Բետիս

38

57 : 56

56

8

Ռայո Վալեկանո

38

50 : 66

53

9

Սևիլիա

38

58 : 54

50

10

Խետաֆե

38

43 : 57

47

11

Լևանտե

38

40 : 57

46

12

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 63

45

13

Էսպանյոլ

38

43 : 52

44

14

Վալյադոլիդ

38

49 : 58

43

15

Գրանադա

38

37 : 54

42

16

Օսասունա

38

33 : 50

39

17

Սելտա

38

37 : 52

37

18

Մալյորկա

38

43 : 72

36

19

Դեպորտիվո

38

47 : 70

35

20

Սարագոսա

38

37 : 62

34


Ռմբարկուներ

Լա Լիգա
Կրիշտիանո Ռոնալդու
Գոլեր:27 Խաղ:27
Գոնսալո Հիգուաին
Գոլեր:11 Խաղ:19
Կարիմ Բենզեմա
Գոլեր:8 Խաղ:22
Անխել Դի Մարիա
Գոլեր:4 Խաղ:22
Մեսուտ Օզիլ
Գոլեր:4 Խաղ:25

Մենք Facebook-ում

 
 
Войти на сайт

For-Webber.Ru - все для начинающего Веб Мастера

For-Webber.Ru - все для начинающего Веб Мастера