21:25 Կասիլյասը 800-րդ խաղն անցկացրեց կարիերայում | |
Կոնֆեդերացիաների Գավաթի Իսպանիա – Ուրուգվայ (2-1) խաղը 800-րդն էր թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի կարիերայում: Դարպասապահը առաջին խաղն անցկացրել է «Ռեալի» կազմում 1999 թվականի սեպտեմբերի 12-ին: Այդ օրվանից սկսած նա «սերուցքայինների» կազմում մասնակցել է 654 խաղի: 2000 թվականի հունիսի 6-ին Կասիլյասը մեկնարկային խաղն անցկացրեց նաև Իսպանիայի ազգային հավաքականում: Ուրուգվայի դեմ խաղը Կասիլյասի համար 146-րդն էր հավաքականի մարզաշապիկով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |