Ռեալ Մադրիդ ՖԱ | ||||
Ամբողջական անուն | Real Madrid Club de Fútbol | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | "Los Vikingos "(Վիկինգները) "Los Blancos" (Ճերմակները) "Los Merengues" (Մերինգեները) | |||
Անվանում | Ռեալ Մադրիդ ՖԱ | |||
Գույներ | Սև - ճերմակ | |||
Հիմնադրում | 1902 | |||
Մարզադաշտ | Սանտիագո Բերնաբեու, Մադրիդ | |||
Ընդունակություն | 85 454 | |||
Նախագահ | Ֆլորենտինո Պերես | |||
Մարզիչ | Ժոզե Մոուրինյո | |||
Կայք | ||||
Լիգա | Լա Լիգա | |||
2012/13 | 3-րդ | |||
Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos,Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 31 հաղթանակ, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինըՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։
Ակումբն իր խաղերն անց է կացնում Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու ստադիոնում։ 2000 թ. դեկտեմբերի 23-ին, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։
Ռեալը տարեկան եկամուտով աշխարհի ամենահարուստ ակումբն է (€351 միլիոն), իսկ «Ֆորբսի» տվյալներով՝ երկրորդ ամենաթանկ ակումբը. 2008 թվականին այն €950 միլիոն արժեր։[1][2]
Հիդինգի հեռանալուց հետո, թիմը սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրեցին ակումբից այդ տարվա նոյեմբերին: Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում: Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հոջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակուբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»: Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնից, ռեկորդային 71 մլն եվրոյով: Մեկ տարի անց ակում եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով` 75 մլն եվրոյով: Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004թ-ին` Օուենը: Այդպիսով 2004/05թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին`Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան(1998), Լուիշ Ֆիգո(2000), Մայքլ Օուեն(2001թ): «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»: Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում:
Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը: Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից: Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քաչոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց: Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն: 2009-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ: Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում և մեկ անգամ հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթում:
2009-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակուբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում: Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստղծումը: Առաջին քայլը, որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ: Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 մլն եվրոյով: Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով: Դա առաջին աստղային ձեռք բերումը եղավ: Հետո եղավ 2008 թվականի Աշխարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշիանու Ռոնալդուի տեղափոխությունը Արքայական ակումբ, ում համար Պերեսը վճարեց «Յունայթեդին» 80 մլն ֆունտ ստերլինգ: Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 մլն եվրո), Արբելոայի և Ալոնսոյի (երկուսն էլ «Լիվորպուլից», համապատասխանաբար 4 և 30 մլն եվրո), Բենզեմայի (Լիոնից 35 մլն եվրո) որանսֆերները: Չնայած այդ ձեռքբերումների ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել: 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` առաջ թողնելով «Բարսելոնին», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»: Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը: Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ` պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 մլն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոն, իսպանացիներ` Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ` Մեսուտ Օզիլը և Սամի Խեդրան, արգենտինացի Անխել Դի Մարիան: Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալոսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»: 2012-2013 խախաշրջանում թիմին են միացել Մայկլ Էսսիենն ու Լուկա Մոդրիչը: Լուկա Մոդրիչը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից, տրանսֆրի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, իսկ Մայկլ Էսսիենը վարձավճարով