19:28 Դել Բոսկե. «Ուրուգվայի հավաքականի դեմ դարպասապահին կորոշեմ վերջին պահին» | |
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե Կոնֆեդերացիայի
գավաթի Ուրուգվայի դեմ խաղում ով կպաշտպանի Իսպանիայի հավաքականի դարպասը: -Մենք կսպասենք մինչև վերջին պահը, բայց մեծ մասամբ, ես արդեն որոշել եմ թիմի կազմը: Մեր 3 դարպասապահներն էլ հիանալի ֆուտբոլիստներ են: Նրանք լավ են խաղում իրենց թիմերում: Վերջին շրջանում Իկերի մոտ վատ շրջան էր, բայց չեմ կարծում, որ դա կազդի նրա խաղի վրա: Իկերն իր համար անսովոր վիճակի մեջ է հայտնվել: Կարծում եմ, սա փորձություն է նրա համար,- դել Բոսկեի խոսքերն է մեջբերում AFP-ն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |